Մի քանի օրից Հայատանի ամբողջ տարածքում կմեկնարկի համապետական ծառատունկը: Առանձնացված համապատասխան հատվածներում հողային նախապատրաստական աշխատանքը դեռ մեկ ամիս առաջ էր սկսվել: Անտառ տեղափոխելու համար նախապես աճեցված սերմնաբուսակներն արդեն պատրաստ են:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ) - Համապետական ծառատունկն իրականացվելու է նոյեմբերի 5-ից: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրեթե բոլոր տարածքներում իրականացնելու ենք ծառատունկ: Մենք հայտարարել են նաև մեր գերատեսչություններին Վայոց ձորի, Արագածոտնի, Սիսիանի, Արծվաբերդի և Թումանյանի անտառտնտեսության տարածքներում:
130 հեկտարի վրա անտառպատման աշխատանքների նպատակով Կառավարությունն արդեն հատկացրել է 413 միլիոն դրամ: Բացի Շիրակի մարզից ու մայրաքաղաքից՝ այս տարի խոցելի է համարվում նաև Ջերմուկի անտառային տարածքը, որի տասը հեկտարն այրվել էր սեպտեմբերին՝ ադրբեջանական վերջին արգեսիայի ժամանակ:
Վլադիմիր Կիրակոսյան - Այս տարի աշնանային համապետական ծառատունկին կհիմնենք երեք հեկտար անտառային կուլտուրաներ և պարբերաբար ամեն տարի Ջերմուկի անտառապետությունում պետք է ավելացնենք մեր անտառային ծածկույթը:
Սոճի, կաղնի, թեղի, հացենի, խնձորենի և արջատխլի: Ընդհանուր առմամբ, այս աշնանը բոլոր տարածքներում կտնկվի 451 հազար սերմնաբուսակ, 390 հազարը կառավարության ֆինանսավորմամբ, իսկ 61 հազարը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով: Այս նպատակի համար ծառատեսակներ չեն ներկրվել, բոլոր սերմնաբուսակներն աճեցվել են տեղի տնկարաններում՝ ասում է Անտառային կոմիտեի նախագահը:
Վլադիմիր Կիրակոսյան - Հրազդանի ջերմատունը փակ արմատային համակարգով ա աճեցնում, մեր Լոռու մարզի, Տավուշի մարզի, Սյունիքի մարզի Սիսիանի և Գորիսի անտառտնտեսություններում ունենք բաց արմատային համակարգով տնկարաններ:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով մինչև 2030 թվականը Հայաստանի տարածքի 12 տոկոս անտառապատման ստանձնած պարտավորությունը պետք է կատարվի,- ասում է Անտառային կոմիտեի ղեկավարն ու բոլորին հորդորում ակտիվ մասնակցել համապետական ծառատունկին: