Հյուսիսային Կորեան թերակղզու պատմության մեջ առաջին անգամ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանով: Սեուլը դրան պատասխանել է ԿԺԴՀ-ի ուղղությամբ հրթիռների արձակմամբ։
Փհենյանը միայն նոյեմբերի 2-ին արձակել է երկու տասնյակից ավելի հրթիռներ, Սեուլն ի պատասխան արձակել է երեք հրթիռ սահմանազատման վիճելի ծովային գծի վրա, Հյուսիսային Կորեան պատասխանել է ևս վեց հրթիռի արձակմամբ:
Հյուսիսային Կորեայից նշել են, որ արձակումները պատասխան են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի լայնածավալ օդային զորավարժություններին: Փհենյանը նախազգուշացրել է, որ Սեուլին «սարսափելի հետևանքներ» կսպասեն, եթե զորավարժությունները շարունակվեն։ Արևմուտքում դա գնահատել են որպես միջուկային զենք կիրառելու քողարկված սպառնալիք։
Զորավարժություններում Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կիրառում են 240 ինքնաթիռ, այդ թվում՝ անտեսանելի կործանիչներ: Զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, սակայն ԿԺԴՀ-ի հրթիռների բազմաթիվ արձակումների ֆոնին դաշնակիցները որոշել են երկարաձգել զորավարժությունները։