Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացման եզրին են: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»,- ասաց վարչապետը:
Մյուս կողմից վարչապետն ընդգծեց, որ աշխատանքների ծավալը հսկայական է:
«Ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակությաին հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել»,- ասաց Փաշինյանը: