ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հարց ուղղեց ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման երկխոսության մասին:
Փոխնախարարի խոսքով՝ այս թեմայով առաջընթացի հույս կա հաջորդ տարվա ընթացքում:
«Այդ հարցը քննարկել էինք վերջին անգամ, ներկայացրել էինք իրավիճակը: Այս հարցը մնում է մեր օրակարգում: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին, բայց կարծում եմ՝ այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում»,- ասաց փոխնախարարը:
Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ հարցը կապված է ուկրաինական ճգնաժամի, նոր միգարցիոն ռիսկերի, ԵՄ անդամ որոշ երկրների՝ այդ հարցի վերաբերյալ շատ ավելի զուսպ վերաբերմունքի հետ: