Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ` նրանք ունեն վերջույթների սալջարդ։
Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։
Հիշեցնենք, որ այսօր բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը և ԶԻԼ-ը. կան զոհեր և տուժածներ: