Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր գլխավորությամբ՝ Ուկրաինայի պատվիրակությունը կհրաժարվի մասնակցել G20-ի գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուկրաինայի և անձամբ իմ անձնական դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի»,- ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ: