Բրազիլիայում կիրակի օրը տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից հետո գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների բազմամարդ ակցիաներ են անցկացնում ամբողջ երկրում:
Ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն՝ Աշխատավորների կուսակցության առաջնորդ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվան ստացել է ընտրողների ձայների 50,9 %-ը, մինչդեռ պահպանողական Բոլսոնարուն՝ 49,1 %-ը։ Նրանց միջև տարբերությունը կազմել է 2,1 մլն ձայն։ Մոտ 32 մլն մարդ չի մասնակցել քվեարկությանը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաների մասնակիցները զինվորականությանը կոչ են անում թույլ չտալ ընտրված նախագահ Դա Սիլվային՝ գալ իշխանության: Ռիո դե Ժանեյրոյում ցույցի մասնակիցները հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ հարավարևելյան ռազմական օկրուգի հրամանատարության շենքի դիմացի հրապարակում: Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել է քաղաքի արևելյան մասում գտնվող ռազմական ավանի շրջանում։
Մայրաքաղաք Բրազիլիայում ևս Դա Սիլվայի հակառակորդները ակցիա են անցկացրել բանակի գլխավոր շտաբի համալիրի մոտ։