30 «կողմ» ձայնով Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը խորհրդարանն ուղարկել է Գերագույն դատարան:
Առաջարկվում է մայր օրենքում փոփոխություններ կատարելու լիազորություն տալ նաև Արցախի խորհրդարանին:
Եթե Սահմանադրության փոփոխության նախագիծը Գերագույն դատարանը հակասահմանադրական չճանաչի, ապա կսահմանվի համաժողովրդական հանրաքվեի օր: