Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող 232 համարի GAZel մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Չ․) և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․), ինչի հետևանքով GAZel մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը GAZel մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։
Փրկարարները GAZel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն․ Կ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տուժածներ Գ․ Գ․-ն (2002 թ.), Ֆ․ Ռ․-ն (2002 թ.), Պ․ Ե․-ն (2003 թ.), Զ․ Լ․-ն (2007 թ.), Կ․ Ա․-ն (2004 թ.), Հ․ Մ․-ն (1996 թ.) և Խ․ Խ․-ն (1999 թ.) տեղափոխվել են Արմավարի ԲԿ, որտեղից Հ․ Մ․-ն և Խ․ Խ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։