ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔին և պատվիրակությունն այցելել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը բարձր տեխնոլոգիաների առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է Հայաստանում:
Դեսպան ՄըՔին խրախուսել է երիտասարդներին՝ գործարկելու իրենց հմտությունները՝ օգնելու Հայաստանին իրագործել տնտեսական ողջ ներուժը:
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի երիտասարդներին՝ ձեռք բերելու ժամանակակից աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտություններ՝ միաժամանակ աջակցելով նոր տնտեսական հնարավորությունների իրագործմանը մարզերում: