Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Կիևի դիմումի հիման վրա ստուգումներ են անցկացրել Ուկրաինայի երեք օբյեկտում. չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերվել:
Ստուգումներն անցկացվել են, երբ Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային «կեղտոտ միջուկային ռումբ» պատրաստելու համար:
ՌԴ ՊՆ տվյալով՝ Կիևը մտադիր էր կեղտոտ ռումբ կիրառել Ուկրաինայի տարածքում, այնուհետև դրա համար մեղադրել Մոսկվային: Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ պատրաստ են շարունակել ստուգումները Ուկրաինայում՝ կանխելու միջուկային նյութերի հնարավոր կիրառումը: