Զապորոժիեի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկվել է ռուսական հարվածների պատճառով՝ հայտնել են «Էներգոատոմ»-ից: Դիզելային գեներատորները կարող են շահագործվել ևս երկու շաբաթ։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել է, որ ռուսական կողմը Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչության փորձ է կանխել։ Նա հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության այցից հետո ԱԷԿ-ի վրա հարձակումները չեն դադարել: