ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն:
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը նշեց, որ երկու արձանագրում կարող է անել՝ լավ և վատ: