«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Գյումրի՝ հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
«Պոբեդան» շաբաթական չորս անգամ թռիչքներ կիրականացնի «Վնուկովո» օդանավակայանից:
Ավիաընկերությունը դադարեցրել էր իր բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում՝ դեպի Հայաստան մարտին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից հետո։
Պոբեդայի միակ արտասահմանյան ուղղությունն այժմ Մինսկն է, որտեղ ընկերությունը թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան