2023 թվականի բյուջեի նախագծով ԱԳ նախարարությանը կհատկացվի 16 միլիարդ 510 միլիոն դրամ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ նախատեսվում է 5 ծրագրում ներառված 15 միջոցառում:
Ծրագրերից մեկը կոչվում է ՀՀ արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում:
«Այստեղ ակնկալվող վերջնական արդյունքն է՝ ՀՀ ինքնիշխանության ամրապնդում, պաշտպանում, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, ՀՀ միջազգային հեղինակության բարձրացում, Հայաստանի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովում, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանություն»,- ասաց նախարարը: