ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին, որը Կառավարությունը պատրաստվում է ուղարկել խորհրդարան: Խոսքն այն մասին է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն:
«Պետք չէ այս ձևակերպումից վախենալ, որովհետև առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը: Քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը` ամբողջությամբ լրացված, իրենից պահանջվելու է ընդամենը հաստատել, որ ամեն ինչ ճիշտ է գրված, կամ եթե սխալ է, բարձրաձայնել այն ուղղելու անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը:
Նախատեսվում է, որ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից: