Վաղարշապատի քրեական հետախույզները հոկտեմբերի 28-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ և տանը պահում թմրանյութ:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց կանեփի 55 բույս, հինգ պարկ` լցված ընդհանուր 17 կգ քաշով դեղնականաչավուն զանգվածով: Ալյումինե տարայով սերմերն էլ մոտ 1,8 գրամ էին: Տանտերը տնից ներկայացրեց նաև ապակյա տարա` ավելի քան 1 կգ դեղնականաչավուն զանգվածով:
Ըստ նրա՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, իսկ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է:
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: