ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, գործարար կապերի ամրապնդմանը, արտահանումների կազմակերպմանն ու դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է գրառման մեջ։