ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շչիգիելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: