Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, կաշառկերության ու ֆիզիկական ներգործության՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: