ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին:
«10 ամիսների ընթացքում Կառավարության ձեռքբերումների մասին վարչապետը շատ մանրամասն խոսեց խորհրդարանում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը, կարծում եմ՝ շատ բարձր է, և դրա վրա չեն ազդում ներքաղաքական զարգացումները:
Եթե նայեք մայիսի իրադարձություններին, երբ որոշակի գործողություններ կային ընդդիմության կողմից փողոցում, կտեսնեք, որ մասնավորապես այդ ամսին մենք ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումները, ըստ էության, ազդեցություն չունեն այդ ցուցանիշների վրա, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել տնտեսական զարգացումը»,- նշեց Հարությունյանը: