Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2 միլիոնով. այդ մասին հայտարարել է Հացահատիկ արտահանողների միությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին: Պարենի մատչելիությունը ամենաշատը նվազել է Աֆրիկայի երկրներում, Աֆղանստանում: Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն՝ Աֆղանստանում թերսնումից տառապում է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը: Հացահատիկ արտահանողների միության ղեկավար Էդուարդ Զեռնինի կարծիքով՝ հացահատիկի գործարքը չի լուծել աշխարհի սովի խնդիրը:
Այդ առիթով Ռուսաստանն սկսել է սեփական նախաձեռնությամբ օգնել կարիքավոր երկրներին: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում Զեռնինը նշել է, որ բացի ամենաաղքատ երկրներին մինչև 500 հազար տոննա հացահատիկի մարդասիրական օգնությունից, որ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, ռուսաստանցի արտահանողները կարիքավոր երկրներին միլիոնավոր տոննաներով ցորեն և այլ հացահատիկային մշակաբույսեր են մատակարարում մրցակցային գնով:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան