Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ բարեկամական կապերի հետևողական խորացումն ու զարգացումը:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կհաջողվի համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին և ընդլայնել համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նոր ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։