Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել տարածաշրջանային ընթացիկ խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Պարսից ծոցում տիրող իրավիճակի վրա՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ երկու նախարարները հաստատել են Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումների ընդհանրությունը՝ հօգուտ տարածաշրջանում առկա հակասությունները քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հաղթահարելուն՝ հաշվի առնելով մերձավորարևելյան պետությունների շահերը։
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։