ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության՝ այս ամիս սպասվող հանրահավաքներին:
«Մի լոզունգ կա ռուսերեն հնչող, որն ասում է՝ Никогда не останавливайся! Позорься до конца! Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք այդ լոզունգով են առաջ գնում, և ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ այդ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ նրան դրդում են քաղաքական ոչնչացման:
«Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք՝ հանրահավաք անելն ինչ է և ինչի համար, երբ պետք է դու կանգ առնես, երբ պետք է դու չշարունակես: Մարդիկ ՍԴ դատավորի ընտրության չեն գալիս, տարբեր օրենքների ընտրության ժամանակ չեն գալիս ԱԺ:
Գալիս են այն ժամանակ, երբ որ Զատուլինի հարց են բարձրանում, գալիս են Զատուլին պաշտպանելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը: