Ժողովրդավարական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում այն մակարդակի են հասել, որ ֆիքսվում են թե՛ հանրության, թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվելու հարցին՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք գնում ենք նաև պառլամենտարիզմի և խորհրդարանական կառավարման ձևի զարգացման ուղղությամբ, ապա դա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում:
«Կարծում եմ՝ շատ քիչ երկրներում է այլ կերպ: Խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույնպես կարևոր քայլ էր»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկում:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարի»,- ասաց նա: