Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: