Չորեքշաբթի ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիի հանդիպման արդյունքները, ստորագրված համատեղ հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ Ալիևն ու Էրդողանը «կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»։
Երեքշաբթի էլ եռակողմ հանդիպման արդյունքները Էրդողանը քննարկել է Պուտինի հետ: