Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել կանանց հիջաբ կրելու հարցի վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացումը, եթե երկրի խորհրդարանը չընդունի սահմանադրության համապատասխան փոփոխությունները։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
«Սահմանադրության փոփոխությունների փաթեթը պատրաստ է, մեր գործընկերները սկսում են դրանք քննարկել մյուս կուսակցությունների հետ, ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքից։ Եթե պատգամավորները չընդունեն փոփոխությունները, մենք պատրաստ ենք տարբեր քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը»,- ասել է Էրդողանը։