ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել:
«Այդ առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման համար:
«Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ ու հետո նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»,- ասաց Փաշինյանը: