Կրեմլը տեղեկություն չունի Սաուդյան Արաբիայի և այլ երկրների վրա Իրանի հնարավոր հարձակման մասին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անկեղծ ասած, մենք ընդհանրապես նման տեղեկատվություն չունենք և չգիտենք, թե որտեղից են այդ շահարկումները»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրությունը:
The Wall Street Journal-ը երեքշաբթի տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող թիրախների վրա Իրանի «մոտալուտ հարձակման» մասին: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մի քանի այլ հարևան պետություններ բարձրացրել են իրենց ռազմական ուժերի զգոնության մակարդակը, գրում է թերթը:
Էր Ռիադի համոզմամբ, Թեհրանը հարձակումներով մտադիր է շեղել հանրության ուշադրությունը տեղական բողոքի ցույցերից:
Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայություններին մեղադրել էին Իրանում անկարգություններ կազմակերպելու համար։