Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեկ տարով երկարացրել են Ադրբեջանում մոնիթորինգի գործառույթներ իրականացնող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Պատգամավորները լիագումար նիստում կողմ են քվեարկել համապատասխան օրենքին, ըստ որի՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով»,- պարզաբանում է գործակալությունը:
Խոսքը Արցախի հարցով թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնում թուրք զինվորականների ներկայության մասին է: