Լեհաստանը սկսել է փշալարերով պատնեշի կառուցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Քանի որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից թռիչքների համար, ես որոշեցի միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այսօր սակրավորները կսկսեն ժամանակավոր պատնեշ կառուցել Լեհաստանի և Կալինինգրադի մարզի միջև սահմանին»,- ասել է Բլաշչակը։