2023 թվականին Հայաստանում կստեղծվեն ներքին գործերի նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն: Այս մասին 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն Կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով։ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մեր բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության, որ արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը ստանդարտ մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ չպիտի լինի, այլապես իմաստը կկորցնի:
Այստեղ գաղտնիության էլեմենտները գուցե ավելի շատ թվան, դա ընդամենն ինստիտուտի կայացման նպատակադրումով է արված»,- նշեց վարչապետը: