Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը, նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ կերպ չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ Կառավարությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա, մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, մյուս կողմից՝ դա որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին:
Հայաստանը հռչակած խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2018 թվականի համեմատ 2023 թվականին աճելու են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով:
2023 թվականի պետական բյուջեի նախագծով ոլորտի ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ: