Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ հիմնվելու է ազգային շահերի վրա: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրատվամիջոցների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
«Միշտ բաց ենք ցանկացած բանակցության, ցանկացած շփման համար, երբեք չենք փակում դուռը: Դուք հիանալի գիտեք, որ մեր փորձագետները նույնիսկ ամենադժվարին իրադրություններում միշտ հավանություն են տալիս երկխոսությանը բոլոր նրանց հետ, ովքեր համապատասխան ցանկություն և մտադրություն են հայտնում: Բայց դրա հետ մեկտեղ ևս մեկ անգամ հիմք ենք ընդունում երկրի իրադրությունը, մեր նպատակներն ու խնդիրները և մեր ազգային շահերը»,- ասել է դիվանագետը:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան