«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային երկրների զինված ուժեր։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում ստեղծվում են գումարտակային մարտավարական խմբեր։ 2022 թվականի փետրվարից խմբավորման թիվն ավելացել է 2,5 անգամ և կազմում է ավելի քան 30000 մարդ, իսկ կարճաժամկետ հեռանկարում այն կարող է էլ ավելի մեծանալ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները վտանգի տակ են դնում Մոսկվայի գործընկերներին, առաջին հերթին՝ Բելառուսին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, ըստ Շոյգուի, առաջնահերթ խնդիր է համարում միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը։
«Մենք կենտրոնանում ենք զորքերի պատրաստման և նրանց մարտունակության բարելավման վրա: Մենք պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ ենք անցկացնում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- հավելել է Շույգուն:
Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինա ցանկացած զորք մտցնելը և ռուսական բանակի հետ ուղիղ բախումը վտանգավոր քայլ են, որը կարող է հանգեցնել համաշխարհային աղետի։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ կիրառելով պատժամիջոցներ։ Հունիսին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին պաշտոնապես անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան