ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հոկտեմբերի 25-28-ը ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:
Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 1-ին փուլին մասնակցել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 20 000 աշակերտ:
4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
-
նռնակի նետում (Ô-1 ուսումնական).
-
8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ).
-
ձգումներ պտտաձողից.
-
կրոսավազք (1000 մ).
-
հրաձգություն.
-
ինքնաձիգի քանդում-հավաքում։
Անհատական մարզաձևերում 1-ին տեղեր են զբաղեցրել՝
Ինքնաձիգի քանդում-հավաք - Նարեկ Ներսիսյանը (Շիրակ)
Նռնակի նետում (ուսումնական) - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)
Ձգումներ պտտաձողից - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր) և Կամո Մատինյանը (Տավուշ)
Հրաձգություն (ինքնաձիգով) - Դավիթ Հայրապետյանը (Սյունիք)
Կրոսավազք (1000 մ) - Տիգրան Մկրտչյանը (Վայոց ձոր)
Փոխանցումավազք (4x50 մ) վարժությունում 1-ին տեղը գրավել է Վայոց ձորի մարզի թիմը:
Հնգամարտի արդյունքով 1-ին տեղը զբաղեցրել է Ալեքս Ուզունյանը (Տավուշ):
Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով:
Շնորհակալագրերով են պարգևատրվել ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի դպրոցները:
Պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հովհանես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ֆիզիկական պասրաստության և սպորտի ծառայության, սպորտի և մարզական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ, մրցումների գլխավոր մրցավար Նարեկ Չալիկյանը: