Կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին մոտ 650 միլիոն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների նորոգման, արդիականացման համար: Գումարով արդեն գնվել է նոր, հզոր օդափոխման 14 սարք, որոնք փուլ-փուլ կսկսեն փոխարինել ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հներին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար: