Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Չավուշղօլուն ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացն ու ընդգծել, որ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են՝ հայտնել է ISNA գորժակալությունը:
Նա նաև դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել, որ Անկարան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է եղել և կլինի: