ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան: Առավոտյան Թեհրանի օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։
Այնուհետև Սաադաբադ պալատում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որտեղ կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը. հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անցել են պատվո պահակախմբի կողքով:
Դիմավորման արարողությանը հաջորդել է երկու երկրների ղեկավարների հանդիպումը: