ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ աշխատատեղերի թիվը Հայաստանում ավելացել է:
«Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացել: Մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: Անկում կա մանրածախ առևտրի ոլորտում:
642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691 հազար է: Այսպիսի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ առավել զգալի է աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
«Տարվա սկզբի 16 հազար աշխատողի փոխարեն հիմա այդ ոլորտում կա 24.5 հազար աշխատող»,-ասաց նախարարը: