ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շեշտեց, որ տարեցտարի ավելանում են եկամտային հարկի վերադարձի ծավալները: Այս տարի վերադարձվել է 30.8 միլիարդ դրամ եկամտային հարկ, մեծ մասը՝ հիփոթեքային ծրագրի շրջանակում:
«ԱԱՀ-ի մասով վերադարձը 2021 թվականի հունվար-սեպտեմբերր ամիսներին կազմել է 108.9 միլիարդ դրամ, 2022 թվականի նույն ամիսներին՝ 139.8 միլիարդ դրամ:
2021 թվականի առաջին 9 ամիսներին 18.1 միլիարդ դրամ է եղել եկամտային հարկի վերադարձը, 2022-ի առաջին 9 ամիսներին՝ 30.8 միլիարդ դրամ, այսինքն` տարեցտարի շատ ավելի եկամտային հարկ ենք վերադարձնում:
ԱԱՀ-ի մասով, պարզ է, անընդհատ վերադառնում է տնտեսական շրջանառություն, բայց եկամտային հարկի հատվածի վրա ևս ուշադրություն եմ հրավիրում:
Իմ նշած 30.8 միլիարդ դրամի մեջ 25.8 միլիարդը հիփոթեքային ծրագիրն է: Շահառուների շրջանակը, իհարկե, սահմանափակեցինք հետագա տարիների համար, բայց դեռ աճի միտում կա, որովհետև շինարարական թույլտվություններն ուժի մեջ են»,- ասաց Բադասյանը: