Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը հոկտեմբերի 31-ին հացահատիկի գործարքի շրջանակներում համաձայնեցրել են 16 նավի տեղաշարժը Սև ծովի միջանցքով՝ առանց Ռուսաստանի մասնակցության, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սկզբում համատեղ համակարգող հենտրոնը (ՀՎԿ) հայտարարել էր 14 նավի տեղաշարժի համակարգման մասին։ Որոշման համաձայն՝ ծովային հումանիտար միջանցքով պետք է անցնի Ուկրաինայից դուրս եկող 12 և այդ պետություն ժամանող 2 նավ։ Նշվել է, որ ՄԱԿ-ի պատվիրակությունը Ռուսաստանին տեղեկացրել է տեղաշարժերի մասին՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի խոսքով՝ հացահատիկի գործարքի վերաբերյալ որոշումները, որոնք ընդունվել են առանց Մոսկվայի մասնակցության, Ռուսաստանին չեն պարտավորեցնում։ Միևնույն ժամանակ, Մոսկվան կշարունակի գործարքի շուրջ երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ, հավելել է ՀՎԿ-ը։
Կենտրոնի աշխատանքը համակարգում են Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին Սևաստոպոլի և քաղաքի ծովածոցում տեղակայված Սևծովյան նավատորմի վրա Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Արևմուտքը կոչ է արել Ռուսաստանին վերանայել գործարքը դադարեցնելու մասին որոշումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը սկսել է ակտիվացնել շփումները նախաձեռնությունը վերսկսելու համար։
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ երկարաձգել հացահատիկի գործարքը և դադարեցնել «պարենամթերքի ռազմականացումը»։