Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 5-8 մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում` 17-20 մ/վ, նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: