Հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար կառավարությունը հաստատել է սուբսիդավորման ծրագիր: Այս անգամ գյուղացուն ոչ թե սերմացու, դիզվառելիք կամ պարարտանյութ է տրամադրվելու, այլ անկանխիկ գումար:
Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ) - Նախորդ ծրագրերը՝ դիզվառելիք և սերմացու, այս ծրագիրը հաստատված է հավաստագրված սերմերով ցանքի իրականացման դեպքում՝ 120 հա, որը իր մեջ ներառում է սերմացու, դիզվառելիքի և պարարտանյութի համար մասնակի փոխհատուցում, իսկ ոչ հավաստագրված սերմերով ցանք իրականացնելու դեպքում՝ 70 հազար դրամ՝ մենակ պարարտանյութի և դիզվառելիքի:
Չհավաստագրված է համարվում նաև գյուղացու՝ բերքահավաքից ստացած սերմը։ Եվ այն ցանելու դեպքում փոխհատուցում կստանա՝ հա-ի համար 70 հազար դրամի չափով։
Ռոման Համայակյան - Բնակիչների կողմից մուտքագրվել են դիմումներ մինչև հոկտեմբերի 25-ը։ 7800 շահառու է դիմել համայնքներից ցանք իրականացնելու համար, մինչև նոյեմբերի պետք է ցանքը իրականացվի։ Մեկ շահառուի կողմից չպետք է գերազանցի 100 հա-ն:
Ախուրյանցի ֆերմերն արդեն դիմել է ծրագրից օգտվելու համար։ Նա այս տարի ցորենի ցանքատարածություններն ավելացրել է 9 հա-ով։ Ցանկանում է օգտվել հա-ի դիմաց 120 հազար դրամի փոխհատուցման ծրագրից։
Արա Սերգոյան (ֆերմեր) - 120-ի ես բնական, Ռուսաստանից ներկրված սերմ եմ ցանել, 8 հա-ն էլ առաջին վերարտադրության սերմ եմ ցանել։ 31 հա գրանցված է սերմերի գործակալության, առաջին վերարտադրության սերմ կստանանք:
Գումարը միանգամից չի տրամադրվելու: Նախ համայնքապետարանը պետք է հաստատի, որ ֆերմերը պահանջված նորմերով է իրականացրել ցանքսը, ապա գումարը կփոխհատուցվի շահառուի բանկային հաշվին։
Ռոման Համայակյան - Շահառուների կողմից համայնքի կամ վարչական պատասխանատուին, իրականացնում են համատարած մոնիթորինգ և շահառուների ցուցակը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարություն, նախարարությունը փոխանցում է, հետո՝ շահառուի բանկային հաշվին:
Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս աշուն մոտ 3600 հա ցորեն ավելի են ցանել, ըստ պատասխանատուների՝ այս թիվը մինչև նոյեմբերի 15-ը դեռ կմեծանա։