2021-2022 թթ. Կառավարության աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ էականորեն բարձրացել է կենտրոնում իրականացվող փորձաքննությունների որակն ու ավելացել դրանց տեսակները:
Կենտրոնի կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննության բաժինը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ստանդարտ նմուշների միջոցով, իրականացրել է աննախադեպ փորձաքննություն՝ կատարելով (ԼՍԴ) լիզերգինաթթվի որակական և քանակական հետազոտություն:
Կենտրոնն ունի հնարավորություն իրականացնելու այնպիսի թմրամիջոցների, ժամանակակից հոգեմետ՝ հոգեներգործուն և թունավոր նյութերի փորձաքննություն, որոնք մինչ այժմ անհնար է եղել իրականացնել, այդ թվում Սպայսեր α-PVP և վերջին (LSD) թմրամիջոցը, որոնց ոչ միայն որակական փորձաքննությունն է հնարավոր այսուհետ պարզել, այլ նաև քանակական: