Հիմնանորոգվել է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածը։
11 կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Մ-4 միջպետական ճանապարհից՝ անցնելով Տավուշի և Գեղարքունիքի մարզերով։
Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են ճանապարհային պատվածքը, այդ հատվածում առկա 4 կամուրջները, բնակավայրերի տարածքներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են հենապատեր, իրականացվել է գաբիոնային շարվածք, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով և այլն։
Ճանապարհի հիմնանորոգումն իրականացրել է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից: