Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75.000-181.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է 75.000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107.500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին՝ 132.000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156. 500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181.000 ՀՀ դրամ։
Ընդանուր առմամբ տրամադրվել է 12.720.500 ՀՀ դրամի աջակցություն:
Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։