Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագիրը կրող պանելային հանդիպմանը:
Նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում մեկնարկած բարեփոխումներին և այդ ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությանն ու դերակատարությանը:
Մասնավորապես ներկայացվել են հոգեկան առողջության ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված հարցերը, տարեցտարի աճող պետական հատկացումների համատեքստում անելիքները:
Ամսվա խորհրդին համահունչ` Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունից՝ ընդգծելով, որ հոկտեմբերյան միամսյակն ավարտվում է, սական չեն ավարտվում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։